ՌԴ-ում միգրանտների համար պետական տուրքերը բարձրացել են
29 Հուլիսի 2026, 15:50
Ռուսաստանում ուժի մեջ է մտել միգրացիայի ոլորտում պետական տուրքերի բարձրացման և նոր պետական տուրքերի սահմանման մասին օրենքը։
Նոր դրույքաչափերը հետևյալն են․
- բազմակի մուտքի վիզայի ձևակերպում՝ 6 000 ռուբլի,
- Ռուսաստան մուտքի հրավերի տրամադրում՝ 8 000 ռուբլի,
- կացության թույլտվության տրամադրում՝ 30 000 ռուբլի,
- ժամանակավոր բնակության թույլտվության ձևակերպում՝ 15 000 ռուբլի,
- կրթություն ստանալու նպատակով ժամանակավոր բնակության թույլտվության ձևակերպում՝ 8 000 ռուբլի,
- օտարերկրյա աշխատողներ ներգրավելու թույլտվության տրամադրում՝ 15 000 ռուբլի՝ յուրաքանչյուր օտարերկրացու համար,
- աշխատանքի թույլտվության ձևակերպում՝ 5 000 ռուբլի,
- Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ընդունելու և դրանից հրաժարվելու դիմումների քննություն՝ 50 000 ռուբլի՝ յուրաքանչյուր անձի համար։
Բացի այդ, սահմանվել են նաև նոր պետական տուրքեր՝ կացության թույլտվության փոխարինման համար՝ 6 000 ռուբլի, իսկ ժամանակավոր բնակության թույլտվության և կրթության նպատակով տրված ժամանակավոր բնակության թույլտվության կրկնօրինակի տրամադրման համար՝ 5 000 ռուբլի։