ՌԴ փոխարտգործնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Արցախի շուրջ
14 Օգոստոսի 2023, 17:10
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/08/14162608/%D5%8C%D4%B4-%D4%B1%D4%B3%D5%86.jpg)
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը օգոստոսի 14-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ քաղաքական երկխոսության առաջմղումը բոլոր մակարդակներում եւ տնտեսական կապերի ամրապնդումը։
Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում եւ ընդհանրապես Արցախի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն իրագործելու կարեւորությունը։