ՌԴ քաղաքացիություն ստանալու համար այսուհետ պետք է ներկայացնել դատվածության մասին տեղեկանք

04 Հունիսի 2026, 17:42

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս պարտավոր են ներկայացնել տեղեկանք իրենց երկրում դատվածության կամ դատվածության բացակայության վերաբերյալ։

Փաստաթուղթը պետք է տրված լինի օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։

Եթե դիմողն ունի երկակի կամ բազմակի քաղաքացիություն, ապա նա պետք է ներկայացնի նման տեղեկանքներ քաղաքացիություն ունեցող երկրներից։

Եթե անձն ունի դատվածություն, ապա փաստաթղթում պետք է նշված լինի նաև այն հանցագործությունների մասին տեղեկատվությունը, որոնց համար նա դատապարտվել է։