ՌԴ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դիմումներ չեն ստացվել․ Գալուզին

15 Սեպտեմբերի 2026, 09:30

Քաղաքականություն

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան դուրս բերելու դիմումներ չի ստացել։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ հայկական կողմից դիմումներ չենք ստացել։ Նախկինի պես ելնում ենք նրանից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարրն է», — ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայության թեման ներկայումս ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակում, սակայն Մոսկվան դեռևս իրական այլընտրանք չի տեսնում։

«Շատերը իրավացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այդպիսին այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, չի նկատվում։ Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել այդ դերում, օրինակ, ֆրանսիացի զինվորների՝ թեկուզ միայն Հայաստանից Ֆրանսիայի աշխարհագրական հեռավորության պատճառով», — նշել է փոխարտգործնախարարը։

Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նաև քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակականությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում:

Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է նաև քննարկել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շարունակականությունը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակներում։