«Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ

07 Հունիսի 2025, 16:04

Սպորտ

«Ռեալ Սոսյեդադ» ՖԱ-ի մամուլի ծառայությունը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ապագայի հետ կապված հարցը։ Հարցին՝ քննարկո՞ւմ են «Ռեալ Սոսյեդադ»-ի 22-ամյա ֆուտբոլիստին վարձակալության ուղարկելու տարբերակը, թե՞ հույսը դնում են նրա վրա 2025-2026 մրցաշրջանում, ակումբի ներկայացուցիչը նշել է, որ Զախարյանին տեսնում է որպես հիմնական կազմի խաղացող։

«Ակումբը ցանկանում է, որ Արսենը հաջորդ մրցաշրջանում դառնա հիմնական կազմի խաղացող»,-Match TV-ն մեջբերում է ակումբի մամուլի ծառայության պատասխանը։

Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Զախարյանը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։