Ռեժիսոր Արկադի Դարբինյանը Սանկտ Պետերբուրգից վերադարձել է Արմավիր՝ ստեղծագործական գաղափարներն իրականացնելու

Արմավիրի թատերասերներից շատերի համար Արկադի Դարբինյանի անունն ասոցացվում է էքսպերիմենտի և անսպասելի մեկնաբանությունների հետ: Նրա ռեժիսորական դեբյուտը Ռուսաստանի Արմավիր քաղաքի դրամայի և կոմեդիայի թատրոնում կայացել է երկու տարի առաջ։ Այդ ժամանակ Արկադին Սանկտ Պետերբուրգի համալսարանի ուսանող էր, բայց ստեղծագործական գաղափարներն իրականացնելու համար վերադարձել է հայրենի քաղաք։
«Երբ կա գործողությունների ծրագիր և ինքդ քեզ իրացնելու մեծ ցանկություն, վերջում անպայման հաջողություն կլինի», — նշել է Արկադի Դարբինյանը:
Երիտասարդ անհայտ ռեժիսորի, ուսանողի համար դժվար էր սկսել: Բայց հիմա արմավիրցի թատերասերները շտապում են հայտնվել նրա ներկայացումներին, որպեսզի տեսնեն կարծրատիպեր կոտրող ներկայացումներ։ Արկադի Դարբինյանը համարձակ ծրագրեր ու երազանքներ ունի։ Նա պատրաստ է ծաղրածուի ներկայացում բեմադրել, ինչպես դա անում են Սանկտ Պետերբուրգի «Լիցեդեյ» և «Семьянюки» թատրոններում։
«Ուզում եմ, որ Արմավիրը դառնա ռուսական Ավինյոն։ Այն ֆրանսիական քաղաք է, որտեղ անցկացվում է աշխարհի ամենամեծ թատերական փառատոնը», — պատմել է Դարբինյանը՝ հավելելով, որ հայրենի քաղաքը տեսնում է որպես Ռուսաստանի հարավի բոլոր թատրոնների փորձի փոխանակման վայր։


