Ռեժիսոր Իննա Սահակյանը դարձել է Անսիի անիմացիոն միջազգային փառատոնի ժյուրիի անդամ

28 Ապրիլի 2024, 13:57

Հայեր

Ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանն ընդգրկվել է 12 երկրների 18 պրոֆեսիոնալների շարքում, որոնք գնահատելու են ֆրանսիական Անսի քաղաքում անցկացվող անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոնին ներկայացված ժապավենները: Այս մասին ասվում է փառատոնի պաշտոնական կայքում՝ annecyfestival.com-ում:

Փառատոնը համարվում է աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն ստուգատեսը: Այս տարի միջոցառումը տեղի կունենա հունիսի 9-15-ը: