Ռոբերտ Բաբախանյանը կներկայացնի իր տարածաշրջանը Ռուսաստանի շախմատի առաջնությունում

03 Նոյեմբերի 2026, 22:15

Սպորտ

Կիսլովոդսկում բնակվող 7-ամյա առաջին դասարանցի Ռոբերտ Բաբախանյանը համալրել է երկրի ուժեղագույն պատանի շախմատիստների շարքերը։ Ընդամենը 7 տարեկանում նա արդեն Կիսլովոդսկի 2026 թվականի չեմպիոնն է և Ստավրոպոլի երկրամասի առաջնության մրցանակակիրը։

Պատանի հայ շախմատիստն իր բարձր պատրաստվածությունն ապացուցել է նաև Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի առաջնությունում, որն անցկացվել է Նալչիկում՝ հոկտեմբերի 25-ից 31-ը։ Հիանալի հանդես գալով մրցաշարում՝ Ռոբերտը ոչ միայն հայտնվել է առաջատարների շարքում, այլև 2027 թվականին Ռուսաստանի առաջնությունում իր տարածաշրջանը ներկայացնելու իրավունք է ստացել։

Արդեն փետրվարին նա կմեկնի Սոչի՝ մասնակցելու երկրի առաջնության Առաջին լիգայի մրցաշարին։ Պատանի շախմատիստին մարզում է «На коне» շախմատային ակումբի ղեկավար Ա. Ֆ. Ոսկանյանը։