Ռոբերտ Էմմիյանի սանը Ֆրանսիայի ռեկորդ է սահմանել
09 Փետրվարի 2024, 00:40
Ֆրանսիացի հեռացատկորդ Էրվան Կոնատեն սահմանել է փակ մարզադահլիճներում Ֆրանսիայի ռեկորդ։ Մոնդևիլում կայացած մրցաշարում 20-ամյա աթլետն առաջին փորձի ժամանակ ցատկել է 8,04 մետր։
Կոնատեի մարզիչը հեռացատկի Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն է։
«Հպարտանում եմ քեզանով ու քո աշխատանքով։ Հուսով եմ՝ մրցաշրջանի մեկնարկն ու մնացած ամիսները խոստումնալից կլինեն քո ու մեր մնացած մարզիկների համար»,- գրել է Ռոբերտ Էմմիյանը։