Ռոբերտ Հովսեփյանը պարգևատրվել է «Ալեքսանդր Նևսկի» մեդալով

10 Օգոստոսի 2026, 20:00

Հայեր

Ռուսաստանի Արմավիր քաղաքի բնակիչ Ռոբերտ Հովսեփյանը երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար արժանացել է «Ալեքսանդր Նևսկի» մեդալի։

Պարգևը նրան հանձնել է Ռազմածովային նավատորմի վետերանների «Морская душа» միավորման նախագահ Վալերի Բուգաևը՝ թիվ 6 դպրոցի թանգարանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում։

Հովսեփյանի գործունեությունը գնահատելիս առանձնակի ընդգծվել է նրա ներդրումը զինվորական ծառայության հեղինակության բարձրացման և երիտասարդների շրջանում բանակի նկատմամբ հարգանքի ձևավորման գործում։