Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանավորումն ունի բացառապես աշխարհաքաղաքական նպատակներ․ Բագրատ Միկոյան
31 Օգոստոսի 2026, 11:28
Սա Ռոբերտ Քոչարյանի 4-րդ կալանավորումն է, որն այս անգամ ունի բացառապես աշխարհաքաղաքական նպատակներ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է, Միկոյանը նշել է, որ հանրությունից ստացվող բազմաթիվ շնորհավորանքներում քաղաքացիներն աջակցություն և տոկունություն են մաղթում Քոչարյանի ընտանիքին։
Ասուլիսի ընթացքում նա նաև ընթերցել է Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները տիրող իրավիճակի վերաբերյալ։