Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը իրականացվում է Ադրբեջանի պահանջով․ Բագրատ Միկոյան
31 Օգոստոսի 2026, 13:55
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ուղիղ աշխարհաքաղաքական պատվեր է, որն իրականացվում է Ադրբեջանի պահանջով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։
Միկոյանը հիշեցրել է, որ Քոչարյանը երբևէ չի խուսափել իրավապահ մարմիններից և չի փորձել թաքնվել։
«Հիշենք ու վերհիշենք․ նախագահը 2018 թվականին, իմանալով, որ կալանավորվելու է, վերադարձել է Հայաստան․ դա առաջին կալանավորումն էր։ Երկրորդ և երրորդ կալանքների ժամանակ անձամբ ներկայացել է։ Այս չորրորդ կալանավորումը վաղուց սպասված էր, և ամենօրյա ռեժիմով սպասում կար։
Նախագահն այս ընթացքում, գտնվելով բազմաթիվ այլ քրեական գործերով վարույթի տակ, տասնյակ անգամներ դուրս է եկել երկրից ու վերադարձել՝ առանց խոչընդոտելու կամ թաքնվելու որևէ փորձի։ Այսինքն՝ նախագահը երբևէ չի խուսափել և չի թաքնվել։ Եվ հիմա՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի պահանջների կատարման այս փուլում, նախագահին կրկին կալանքի վերցնելը ուղիղ աշխարհաքաղաքական պատվեր է»,- նշել է Բագրատ Միկոյանը: