Ռոբերտ Տեր-Աբրահամյանը՝ Սամարայի «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր տնօրեն

Ֆուտբոլի ազգային լիգայի նախկին թոփ-մենեջեր Ռոբերտ Տեր-Աբրահամյանը դարձել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն: Ռոբերտը փոխարինել է Վադիմ Անդրեևին, ով թիմը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։
Տարբեր տարիների Ռոբերտ Տեր-Աբրահամյանը ղեկավարել է հոկեյի «Սպարտակ»-ի հովանավորչական նախագծերը, եղել է Օմսկի «Ավանգարդ»-ի կոմերցիոն տնօրենը, ղեկավարել է Կոնտինենտալ հոկեյի լիգայի հովանավորչական նախագծերի դեպարտամենտը, աշխատել է «Հումո» հոկեյի ակումբում (Տաշքենդ), իսկ 2023 թվականից զբաղեցրել է ֆուտբոլի ազգային լիգայի կոմերցիոն տնօրենի պաշտոնը։