Ռոբերտ Խաչատրյանը Դուբայի նորարարական դպրոցում ճանաչվել է դասարանի լավագույն աշակերտ

19 Սեպտեմբերի 2026, 14:15

Հայեր

Ռոբերտ Խաչատրյանը Դուբայի «GEMS School of Research and Innovation» նորարարական դպրոցում ճանաչվել է դասարանի լավագույն աշակերտ։ Համապատասխան տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել է Ռոբերտի հայրը՝ նշելով, որ որդին սովորում է 7-րդ դասարանում։

Ռոբերտը դպրոցում սովորում է ընդամենը կես տարի։ GEMS School-ում աշակերտներն ուսումնասիրում են արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, առաջադեմ տեխնոլոգիաներ և այլ առարկաներ։