Ռոմիկ Հարությունյանը՝ բռնցքամարտի Մ17 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
11 Հոկտեմբերի 2026, 22:25
Չեռնոգորիայում անցկացված բռնցքամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) 1:4 հաշվով զիջել է իտալացի Ռաուլ Բարոնեին՝ արժանանալով արծաթե մեդալի:
Առաջնությունում պատվո հարթակի երրորդ աստիճանին է բարձրացել Էդուարդ Քարամյանը (60 կգ)՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Այսպիսով, Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտում է 3 մեդալով՝ 1 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ: