«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ժամանել է Երևան

29 Սեպտեմբերի 2026, 13:30

Քաղաքականություն

Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը աշխատանքային այցով ժամանել է Երևան։

Ըստ Alpha News-ի տեղեկությունների՝ Լիխաչովը Երևան է ժամանել սեպտեմբերի 28-ի երեկոյան և այստեղ կմնա մեկ օրից էլ պակաս։

Այսօր նախատեսված են նրա երկկողմ հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Քննարկումների օրակարգում են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև ատոմակայանին վերաբերող հարցերը, այդ թվում՝ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։