«Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրեն Հայաստանի իշխանությունները. Կիրիլ Կոմարով
26 Մարտի 2024, 17:44
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին առաջարկել տարբեր հզորությունների միջուկային ռեակտորներ: Այս մասին «Ատոմէքսպո 2024»-շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը:
«Հայաստանում հաջորդ բլոկի հետ կապված հարցը, անշուշտ, ՀՀ կառավարության որոշումն է։ Կարող եմ ասել, որ կան տարբեր կանխատեսումներ, թե ինչ հզորություն է պետք բլոկին: Ես շփվում եմ էներգետիկ ոլորտի մեր գործընկերների հետ, և տարբեր կարծիքներ կան, որ Հայաստանը շահագրգռված է հազար տոննա բլոկի հարցում նույնպես, հատկապես, եթե հնարավոր լինի ապահովել մասնակի արտահանում դեպի հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան։ Հետևաբար, սա խնդիր է, որը Հայաստանի ղեկավարությունը պետք է լուծի»,- ասել է Կոմարովը։
Նա նշել է, թե պետք է չընկնել պատրանքների մեջ և հասկանալ, որ ցածր էներգիայի կայանը միշտ ավելի թանկ կարժենա, քան բարձր հզորություն ունեցողը։
«Հայաստանի կառավարության հետ անհրաժեշտ կլինի գտնել լուծում, որը մի կողմից լավագույնս կբավարարի Հայաստանի էներգետիկ համակարգի կարիքները, մյուս կողմից՝ կապահովի ամենաէժան ու կայուն էլեկտրաէներգիան»,- նշել է Կոմարովը։