«Ռոսիա-Կուլտուրա»-ն ներկայացրել է ԽՍՀՄ հերոս Համազասպ Բաբաջանյանի դստեր պատմությունը հոր մասին
05 Մայիսի 2025, 19:30
«Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքը «Հաղթանակի զորավարների դուստրերը» վավերագրական շարքի շրջանակներում ռեպորտաժ է ներկայացրել, որում Լարիսա Համազասպի Բաբաջանյանը պատմել է իր հոր՝ Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի մասին:
Գյուղում, որտեղ ծնվել է ապագա մարշալը, մարդիկ նրան անվանում էին «խենթ»: Գերմանացիները պատերազմի ժամանակ Համազասպ Բաբաջանյանին տվել են մեկ այլ մականուն՝ «սև հովազ»՝ անհավանական խիզախության և մարտի դաշտում արագ մանևրելու ունակության համար: