«Ռոսսելխոզնադզոր»-ը արգելել է ՀՀ-ից ալստրեոմերիա ծաղիկների ներմուծումը
03 Հուլիսի 2025, 13:55
Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») Հարավային միջտարածաշրջանային վարչության մասնագետները Սոչիի օդանավակայանով Հայաստանից ստացված ալստրեոմերիա ծաղիկների խմբաքանակում հայտնաբերել են վնասատու միջատներ՝ թրիպսներ։
Գերատեսչության մամուլի ծառայությունում ճշտել են, որ ծաղիկների խմբաքանակում հայտնաբերվել են կարանտինային օբյեկտներ՝ արևմտյան ծաղկային թրիպս: Միջատների առկայությունը հաստատվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի կարանտինային բուսասանիտարական վիճակի մասին եզրակացությամբ։ Մոտ 200 հատ ծաղիկ արգելվել է ներմուծել: