«Ռոսսելխոզնադզոր»-ը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումն ու շրջանառությունը դեպի ՌԴ

22 Մայիսի 2026, 23:25

Քաղաքականություն

Մայիսի 22-ից ժամանակավորապես դադարեցվել է «Ջերմուկ» հանքային ջրերի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը դեպի ՌԴ: Այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը:

Կիրառվել են սանիտարական միջոցներ՝ Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» հանքային ջրերի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը կասեցնելու ուղղությամբ:

Ըստ հաղորդագրության՝ «Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ» հանքային ջրերի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։ Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկությանը, արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»:

«Ռոսսելխոզնադզոր»-ը համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։