«Ռոսսելխոզնադզոր»-ը անվստահություն է հայտնել ՀՀ բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ
11 Հունիսի 2026, 18:12
Հայաստանի կողմից իրականացվող ոչ բավարար վերահսկողությունը խաթարում է երկրի բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ վստահությունը։ Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ը
«Հայաստանի բույսերի կարանտինի և պաշտպանության ծառայության աշխատանքի անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների բուսասանիտարական անվտանգությունը»,- ընդգծել են «Ռոսսելխոզնադզոր»-ում։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ից ուժի մեջ է մտնում Հայաստանից ներմուծվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման արգելքը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դրա տարանցման արգելքը դեպի Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետություններ։