Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի «Բաց ամուսնություն. իդեալական ընտանիք» սերիալի նկարահանումներն ավարտվել են
11 Փետրվարի 2025, 16:40

Մոսկվայում ավարտվել են պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանի և Արամ Մովսեսյանի «Բաց ամուսնություն. իդեալական ընտանիք» սերիալի նկարահանումները։ Պրեմիերան տեղի կունենա այս տարի «Okko» առցանց կինոթատրոնում։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի համահեղինակը Աննա Կուրբատովան է։
Դերասանական կազմում ընդգրկվել են Պավել Դերևյանկոն, Յուլիա Ալեքսանդրովան, Ռավշանա Կուրկովան, Եկատերինա Վիլկովան և այլք։
Ըստ սցենարի՝ Ագնիան և Սաշան 16 տարվա ամուսնությունից հետո միաժամանակ իմանում են միմյանց դավաճանության մասին։ Բայց ի տարբերություն առաջին եթերաշրջանի հերոսների, նրանք պատրաստ չեն հաշտեցման գնալ։ Իրավիճակը մեծապես բարդացնում է այն փաստը, որ Սաշան դավաճանել է Ագնիային իր լավագույն ընկերուհու՝ Վասիլիսայի հետ, ով նաև հղի է։ Չնայած ամեն ինչին, բոլոր կողմերը փորձում են իրենց քաղաքակիրթ մարդկանց պես պահել, ընդունել իրավիճակը և պահպանել շփումը, ինչի արդյունքում առաջանում է «Բաց ընտանիք» կոչվող չաթը, որում հայտնվում են իրադարձությունների բոլոր մասնակիցները: