Ռուբեն Դիշդիշյանի ֆիլմը՝ «Ոսկե արծիվ» մրցանակի հավակնորդ

26 Դեկտեմբերի 2024, 18:30

Մշակույթ

Հայտնի է՝ ովքեր են «Ոսկե արծիվ» մրցանակի հավակնորդները: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ընդգրկվել է ռուսաստանաբնակ հայազգի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանի «Հավերժական ձմեռ» ֆիլմը:

«Ոսկե արծիվ» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 31-ին «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի առաջին տաղավարում: Մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ կհանձնվեն 23 անվանակարգերում: