Ռումինիայում նոր ընտրություններից առաջ պետք էր հասկանալ, թե ինչ եղավ նախորդի ժամանակ. Փամբուկչյան
10 Ապրիլի 2025, 21:50
Ռումինիայում 2-րդ անգամ մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Նախկինում Սահմանադրական դատարանը մերժել էր Կալին Ջորջեսկուի և Դիանա Շոշոակեի թեկնածությունները՝ նշելով, որ վերջիններս անարգել են Սահմանադրությունը և ժողովրդավարական նորմերը: Ընտրությունների առաջին փուլում հաղթած Ջորջեսկուն փողերի լվացման մեղադրանքով ձերբակալվել է:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի հետ:
«Այն, ինչ տեղի ունեցավ ընտրությունների ժամանակ, երրորդ կողմի միջամտություն էր, իսկ մի քանի ցանցերում՝ արհեստական բանականության օգտագործում: Այս միջամտությունը շատ հեշտ կարողացավ փոխել մարդկանց գաղափարները»,- նշել է Փամբուկչյանը: