Ռուս դիվանագետները 100-ամյակի առթիվ շնորհավորել են վետերան Ալբերտ Հակոբջանյանին
23 Սեպտեմբերի 2026, 12:30
Ռուս դիվանագետները Երևանի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ալբերտ Սմբատի Հակոբջանյանին շնորհավորել են 100-ամյակի առթիվ։
1945 թվականին նա մասնակցել է Արևմտյան Ուկրաինայում բանդերական ընդհատակի դեմ իրականացված գործողությանը։
Նրա ջոկատին հաջողվել է կասեցնել կապավորների գործունեությունը, որից հետո Հակոբջանյանը տեղափոխվել է սահմանապահ զորքեր և մինչև սեպտեմբեր մասնակցել ԽՍՀՄ պետական սահմանի վերականգնման աշխատանքներին Անդրկարապատիայում: