Ռուս գիտնական Արտյոմ Օհանովը դարձել է IUPAP-ի ասոցացիայի անդամ

09 Փետրվարի 2025, 10:30

Հայեր

Ռուս գիտնական Արտյոմ Օհանովը դարձել է Մաքուր և կիրառական ֆիզիկայի միջազգային միության (IUPAP) հաշվողական ֆիզիկայի հանձնաժողովի ասոցացիայի անդամ: Այս մասին Օհանովը հայտնել է իր տելեգրամյան ալիքում։

Միությունը ֆիզիկայի հարցերով զբաղվող միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է։ Միության հիմնական խնդիրներն են՝ մասնակից երկրների գիտական ֆիզիկական կենտրոնների միջև միջազգային կապերի իրականացումը, այդ երկրներում ֆիզիկական հետազոտությունների համակարգումը, գիտական աշխատանքների հրատարակմանը, ֆիզիկական կրթությանը, գիտաժողովների անցկացմանը աջակցելը, խորհրդանիշների, չափման միավորների, անվանացանկի և ստանդարտների օգտագործման միասնականության ապահովումը: IUPAP-ը հիմնադրվել է 1922 թվականին Բրյուսելում։