Գիտնական Արտյոմ Օհանովը՝ Սկոլտեխի վաստակավոր պրոֆեսոր

29 Հունիսի 2024, 20:20

Բոլոր

Հայազգի աշխարհահռչակ գիտնական, բյուրեղագետ-տեսաբան, հանքաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օգանովն ընտրվել է Սկոլկովսկու ինստիտուտի (Սկոլտեխ) վաստակավոր պրոֆեսոր։

«Շատ հաճելի է գործընկերների նման վերաբերմունքը», — գրել է Օհանովը համացանցում ՝ հայտնելով լուրը:

Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը կոչված է համատեղելու ռուսական դասական կրթության լավագույն առանձնահատկությունները և ուսուցման առաջադեմ մոտեցումը, որն ուղղված է գիտության մեջ նորարարություններին: Սկոլտեխի նպատակն է ստեղծել գիտական նոր սերունդ՝ «Սկոլկովո սերունդ», որը կարող է ինտեգրել հիմնարար գիտությունը, նորարարական մոտեցումը և ձեռներեցությունը:

Սկոլտեխը ուսանողների և ուսուցիչների միջազգային համայնք է, որն ունի արտասահմանյան գործընկեր համալսարանների լայն ցանց: