Ռուս լրագրողներին հետախուզում հայտարարելը կարող է լինել «սկանդալ՝ հանուն սկանդալի»․ Սեմյոն Ուրալով
18 Օգոստոսի 2026, 19:00
Ռուս լրագրող և քաղաքագետ Սեմյոն Ուրալովը, ով Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարված երեք ռուս լրագրողներից մեկն է, Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի իշխանությունների որոշումը։
«Ես, ինչպես բոլորը, բաց աղբյուրներից եմ տեղեկացել, որ Ադրբեջանը ինձ հետախուզվողների ցուցակում է ընդգրկել։ Ընդ որում, շատ տարօրինակ է, որ Ադրբեջանի դատախազությունից որևէ կերպ չեն փորձել կապ հաստատել ինձ հետ։ Չնայած բոլոր կոնտակտային տվյալները հասանելի են բաց աղբյուրներում, և ես բավականին ակտիվ եմ հանրային դաշտում։
Հետևաբար, կարող էին փորձել որևէ հարց տալ կամ նույն ադրբեջանցի լրագրողները կարող էին հարցեր ուղղել։ Բայց հաշվի առնելով, որ դա չի արվել, կարելի է եզրակացնել, որ նպատակը սկանդալն է՝ հանուն սկանդալի», — նշել է Ուրալովը։