Ռուսական ալիքների փակման հարց չի քննարկվում. նախարար
07 Դեկտեմբերի 2023, 14:15
Ռուսական հեռուստաալիքների փակման հարց հիմա չի քննարկվում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Պետք է հանդիպենք, քննարիկենք։ Օրը, ժամը դեռ հստակեցրած չի։ Լրացուցիչ կհրապարակենք։ Խախտումները բոլորն արձանագրված են, այստեղ տեղում, որ հանդիպենք, ավելի առարկայական կխոսենք։ Փակման հարց դեռ չի քննարկվում, ամեն ինչ կախված է կոնսուլտացիաների ավարտից»,-նշել է նախարարը։