Ռուսական Առաջին ալիքով կցուցադրվի պրոդյուսեր Ալեքսանդր Ակոպովի «Նատալի և Ալեքսանդր» սերիալը

12 Փետրվարի 2025, 17:01

Մշակույթ

Փետրվարի 17-ին ռուսական Առաջին ալիքով ցուցադրվելու է «Նատալի և Ալեքսանդր» սերիալը։ Այն պատմում է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի և նրա կնոջ՝ Նատալիա Գոնչարովայի սիրո մասին։

Սերիալի պրոդյուսերներն են Կոնստանտին Էռնստը, Ալեքսանդր Ակոպովը, Սերգեյ Տիտինկովը, Նատալյա Շնեյդերովան և Իգոր Մարինը։ Ռեժիսորը Վլադիմիր Շչեգոլկովն է:

Ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Զարյադինը, Քսենիա Թրեյսթերը, Պոլինա Աուգը, Ալեքսեյ Բարաբաշը և այլք։