Ռուսական Առաջին ալիքը ներկայացրել է Մհեր Մկրտչյանի 95-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ

05 Հուլիսի 2025, 14:50

Մշակույթ

Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի ծննդյան 95-ամյակի առթիվ Ռուսաստանի Առաջին ալիքը ներկայացրել է «Հպարտ պրոֆիլով մարդը» վավերագրական ֆիլմը՝ նվիրված լեգենդար դերասանի կյանքին ու արվեստին։

Ֆիլմը հարգանքի տուրք է համաժողովրդական սեր վայելող արտիստին, որի խոսքերն արդեն թևավոր արտահայտություններ են դարձել՝ հայտնի «Միմինո» կատակերգությունից. «Դուք ինչո՞ւ կեֆիր չեք ուտում», «Շնորհակալություն, ես ոտքով կկանգնեմ», «Վալիկո ջան, ես քեզ մի խելացի բան կասեմ, միայն դու մի նեղացիր։

Այս արտահայտությունները գրված են եղել որ թե սցենարում, այլ ծնվել են հենց նկարահանման հրապարակում՝ Մհեր Մկրտչյանի իմպրովիզացիայի շնորհիվ, ով կարողանում էր ծիծաղեցնել նույնիսկ ամենազուսպ օպերատորներին։

Վարորդ Խաչիկյանի դերը, թեև՝ դրվագային, Ֆրունզիկին բերեց ԽՍՀՄ Պետական մրցանակ և հանդիսատեսի անսահման սերը։ Նրա տաղանդը, խարիզման և անկրկնելի խաղաոճը նրան դարձրին դարաշրջանի իսկական խորհրդանիշ։