ՌԴ ՊՆ ղեկավարը պարգևատրել է հայ գործարարների

26 Հունվարի 2025, 10:35

Հայեր

ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հրամաններով պարգևատրվել են ռուսական Արմավիրի մարզի երկու հայ ձեռներեցներ՝ Վլադիկ Շահնազարյանն ու Կարեն Ջանունցը:

Շահնազարյանը պարգևատրվել է «ՌԴ պաշտպանության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար» մեդալով՝ երկրի պաշտպանության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Ջանունցն էլ պարգևատրվել է «Ռազմական համագործակցության ամրապնդման համար» մեդալով։ Սա Ջանունցի երկրորդ մեդալն է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից: