Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա․ անվտանգության երաշխիքներն ու խաղաղության պայմանները՝ բանակցությունների օրակարգում

10 Նոյեմբերի 2026, 17:12

Քաղաքականություն

Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների առաջին փուլը։ Առաջին հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

«Украинская правда»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերը քննարկումների ընթացքում կենտրոնացել են անվտանգության հարցերի և հետպատերազմյան կարգավորման վրա։

Մասնավորապես, քննարկվել են Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության երաշխիքները, Մոսկվայի՝ սեփական անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման և վստահության խոր ճգնաժամի պայմաններում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հարցերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, ելույթ ունենալով մամուլի առջև, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է խաղաղության՝ «համապատասխան պայմանների» ապահովման դեպքում։ Նա հավելել է, որ ռուսական կողմն իր հերթին նույնպես փորձում է հասկանալ՝ արդյոք Ուկրաինան և եվրոպական երկրներն անկեղծորեն տրամադրված են խաղաղ կարգավորմանը։

Բանակցությունների երկրորդ օրը նախատեսված է նոյեմբերի 11-ին։

Հիմա եթերում