Ռուսաստանահայերը պարգևատրվել են տարբեր ոլորտներում ունեցած վաստակի համար շքանշաններով և մեդալներով

05 Հունվարի 2024, 00:55

Հայեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով տարբեր բնագավառներում ունեցած վաստակի համար մեդալներով, շքանշաններով, տարբերանշաններով և պատվավոր կոչումներով պարգևատրվել են մի շարք ռուսաստանահայեր:

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:

Այսպես, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է «НТВ հեռուստաընկերություն» բաժնետիրական ընկերության բաժնի պետ Նիկոլայ Բայախչյանը։

«Մարզային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսերի» գլխավոր բժշկի տեղակալ Գրիգորի Պյումպյուլյանին շնորհվել է «ՌԴ վաստակավոր բժիշկ» կոչում:

Իսկ «Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության» գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Քեռյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: