Ռուսաստանցիների համար Հայաստանը հունիսյան հանգստի ամենապահանջված ուղղություններից է
22 Մայիսի 2026, 18:20
«Островок» հյուրանոցների և բնակարանների առցանց ամրագրման ծառայության տվյալներով՝ Հայաստանն ընդգրկվել է հունիսին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների թոփ 10-ում։
Նշվում է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանում ամրագրումների քանակն աճել է 22 տոկոսով։
Արտերկրի ուղղություններից առավել մեծ պահանջարկ ունեն Բելառուսը, Թուրքիան, Աբխազիան, Վրաստանը, Իտալիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ճապոնիան ու Թաիլանդը։