Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 40 տոկոսը Ռուսաստանից է
22 Հուլիսի 2026, 15:45
2026 թվականի հունվար-հունիսին Հայաստան է ժամանել ավելի քան 1 միլիոն զբոսաշրջիկ՝ սահմանելով պատմական ռեկորդ։
Զբոսաշրջային հոսքի հիմնական աճը շարունակում են ապահովել հարևան երկրները և այն պետությունները, որոնց հետ ՀՀ-ն զարգացած ավիահաղորդակցություն ունի։ Այս ցուցանիշով առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են, որոնց բաժին է ընկնում բոլոր ժամանումների շուրջ 40%-ը։
Հաջորդը Վրաստանի (15%) և Իրանի (8%) քաղաքացիներն են։
Փորձագետների գնահատմամբ՝ նման վիճակագրությունը պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական դիրքով ու պատմական կապերով, այլև այդ երկրներում ապրող բազմաթիվ հայերով։