Ռուսաստանի Արմավիր քաղաքում կայացել է հայոց լեզվի և հայագիտության 10-րդ օլիմպիադայի վերջին փուլը

05 Մայիսի 2025, 15:50

Կրթություն

Ապրիլի 27-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում կայացել է հայոց լեզվի և հայագիտության 10-րդ օլիմպիադայի չորրորդ (վերջին) փուլը: Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ-ն:

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի, Տուապսեի, Եյսկի, Լաբինսկի, Կովկասի, Թբիլիսիի և Գուլկևիչի շրջանների դպրոցականների շրջանում որոշվել են 12 լավագույնները, որոնց իրավունք է տրվելու մասնակցել Օլիմպիադայի եզրափակիչ փուլին: Մեկ ժամվա ընթացքում աշակերտները պատասխանել են երեք տարիքային խմբերի համար կազմված հարցերին՝ 8-11, 12-14 և 15-17:

Օլիմպիադայի մասնակիցները հայոց լեզվի ուսուցչուհի Վալենտինա Հովհաննիսյանի հետ մասնակցել են «Նամակ զինվորին» ակցիային:

Վերջին փուլի հաղթողներին և մրցանակակիրներին այժմ սպասում է եզրափակիչը, որը տեղի կունենա Կրասնոդարում մայիսի 11-ին: Եզրափակչում Արմավիրի փուլի հաղթողներին կմիանան Սոչիի, Անապայի և Բելորեչենսկի՝ վերջին փուլերում հաղթած մասնակիցները: