Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմանը

20 Դեկտեմբերի 2023, 21:15

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Պետդուման «Ռադիո Սպուտնիկ» հեռարձակողի լիցենզիան կասեցնելու Հայաստանի որոշումը գրաքննության ակտ է անվանել։

«Սա Փաշինյանի սխալն է և փորձում է խաղալ Ռուսաստանին ոչ բարեկամ որոշ կառույցների հետ։ Կարծում եմ, որ մի օր Երևանը կզղջա դրա համար»,- RT-ին ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։

Նրա խոսքով, սա Երեւանի կողմից առաջին անբարյացակամ քայլը չէ: Օրինակ, Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Հայաստանի իշխանությունները փորձել են թույլ չտալ, որ հավաստի տեղեկատվություն հասնի քաղաքացիներին և չառաջացնի երկրում կուտակվող դժգոհություն, նշել է Չեպան։