Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Վլադիմիր Պուտին

09 Մայիսի 2024, 00:00

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ-Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․

«Մեր բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի համար ԵԱՏՄ-ի շրջանակում համագործակցությունը դրական է։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։