Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրն այս տարվա արդյունքներով կարող է կրճատվել 3 մլրդ դոլարով
20 Հունիսի 2025, 11:50

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը 2025 թ. արդյունքներով կարող է կրճատվել 3 մլրդ դոլարով, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:
Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձ հաշվարկների խնդիրներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։
Նշվել է նաև, որ 2024 թ. երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 1,6 անգամ՝ հասնելով ռեկորդային 12 մլրդ դոլարի։