Անվանի գիտնական Արտեմ Օհանովը ` NMG DOK- ի փորձագետ

16 Փետրվարի 2024, 20:31

Կրթություն

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հայ գիտնական, բյուրեղագետ և նյութագետ Արտյոմ Օհանովը կմասնակցի հեռուստատեսության, առցանց ծառայությունների և հարթակների համար վավերագրական բովանդակության ստեղծմանը։

«National Media Group»-ը (NMG) ստեղծել է NMG DOK կլաստեր, որը մասնագիտանալու է հեռուստատեսության, առցանց ծառայությունների և հարթակների համար վավերագրական բովանդակության արտադրության և տարածման մեջ:

Փորձագիտական խորհուրդը, որ կօգնի բովանդակության ստեղծմանը, ներառում է համաշխարհային անուններ ունեցող գիտնականներ, ինչպիսիք են Արտյոմ Օhանովը` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ պրոֆեսոր, թագավորական քիմիական ընկերության, ամերիկյան ֆիզիկական ընկերության և Ամերիկայի հանքաբանական ընկերության իսկական անդամ:

Վավերագրական բովանդակության ստեղծման գործում եզակի և բարձր մակարդակի փորձը թույլ կտան ստեղծել և ընտրել հեռուստադիտողի համար հետաքրքիր նախագծեր առաջին հայացքից ամենասովորական պատմություններից: Նշվում է, որ գիտության և կինոյի մարդիկ միավորվում են մեկ միասնական նախագծի մեջ:

NMG DOK նախագծերի հայեցակարգը հիմնված է թեմայի նկատմամբ մոտեցման բացառիկության, խորը պատմական և փորձագիտական ուսումնասիրության վրա: «Այդ իսկ պատճառով արտադրողները սերտորեն կաշխատեն և կխորհրդակցեն Ռուսաստանի լավագույն ուղեղների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օհանովն առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի՝ մեթոդների և բյուրեղային կառուցվածքների ստեղծման աշխատանքներով։ Օհանովը ակտիվորեն զբաղվում է գիտության հանրայնացմամբ։

Հիմա եթերում