Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի «անբարյացակամությունը» 2023 թ-ին կտրուկ աճել է

28 Փետրվարի 2024, 15:06

Քաղաքականություն

Հայաստանը զբաղեցրել է 10-րդ տեղը Ռուսաստանի նկատմամբ հետխորհրդային երկրների «բարեկամության» վարկանիշում, որը կազմել է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը: Ուսումնասիրությունը հիմնված է այդ երկրներում գործող հաղորդակցման ռեժիմների վերլուծության վրա:

Վերլուծաբանների հետազոտության մեջ նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի անբարյացակամությունը ՌԴ-ի նկատմամբ կտրուկ աճել է, սակայն դեռևս խորը չի դարձել լայն հասարակության համար:

«Ընտրելով արևմտամետ վեկտորը ՝ իշխող վերնախավը արգելափակել է այլընտրանքային տեղեկատվությունը, սահմանափակումներ մտցրել Ռուսաստանից հասարակական կարծիքի առաջնորդների մուտքի վրա, ուժեղացրել հակառուսական հռետորաբանությունը», — նշվում է հետազոտության մեջ։