Ռուսաստանի Պետական ​​Էրմիտաժում «Էրեբունի» անվամբ անկյուն կբացվի

01 Դեկտեմբերի 2023, 00:30

Մշակույթ

2024 թվականի փետրվարին Ռուսաստանի Պետական ​​Էրմիտաժում «Էրեբունի» անվամբ անկյուն կբացվի: Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «Էրեբունի» պատմահնագիտական ​​արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի և Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու միջև։