Ռուսաստանից 9 ամսում արտաքսվել է ավելի քան 143 հազար միգրանտ
12 Նոյեմբերի 2026, 12:30
2026 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից արտաքսվել է ավելի քան 143 հազար միգրանտ։ Սա երեք անգամ ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«2026 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 1,8 միլիոն արձանագրություն (22,6 տոկոսով պակաս)։ Նշված խախտումների համար նրանց նկատմամբ կայացվել է 143,1 հազար որոշում՝ երկրից վարչական կարգով արտաքսելու մասին։ Այս ցուցանիշը եռապատկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 78,7 հազար օտարերկրացու համար կրճատվել է ժամանակավոր գտնվելու ժամկետը, իսկ 290,8 հազարին արգելվել է մուտք գործել երկիր։ Արտաքսվել է 4,8 հազար օտարերկրացի։