Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալով առաջատարը Ռուսաստանն է

20 Հունիսի 2026, 16:40

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականին Հայաստան ուղղված դրամական փոխանցումների կառուցվածքում առաջատար դիրք է զբաղեցրել Ռուսաստանը՝ 3,9 միլիարդ դոլար ցուցանիշով։ Այն կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ մեկ ութերորդը գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ուսումնասիրելով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

2025 թվականի արդյունքներով՝ ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 3,9 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ հանրապետության ՀՆԱ-ն անցյալ տարի հասել է 29,5 միլիարդ դոլարի։

Ռուսաստանից բացի, Հայաստան խոշոր դրամական փոխանցումներ են կատարվել ԱՄՆ-ից (733,8 միլիոն դոլար), Մեծ Բրիտանիայից (207,3 միլիոն դոլար) և Շվեյցարիայից (131,9 միլիոն դոլար)։