Ռուսաստանն ավելի շատ ռազմատեխնիկական հնարավորություններ ունի Կովկասում, քան Արևմուտքը. Վիկտոր Միզին

01 Փետրվարի 2024, 00:53

Կարծիք | Քաղաքականություն

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) վերլուծական կենտրոնի գիտաշխատող, դիվանագետ, պատմաբան և քաղաքագետ Վիկտոր Միզինը Alpha News-ին մեկնաբանել է Երևանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու լուրերը՝ արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը դարձել է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատման կենտրոնը։

«Հայաստանը դարձել է Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատման կենտրոն։ Ընդհանրապես դիմակայություն է ընթանում հետխորհրդային տարածքի ողջ երկայնքով, որտեղ, թվում էր, Ռուսաստանի դիրքերն անսասան էին։ Քանի որ հայկական վերնախավի որոշակի հատվածը նեղացած է Ռուսաստանից, որ այն չաջակցեց, և դա հանգեցրեց Արցախի կորստի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը և ընդհանրապես վերնախավը շրջվում են դեպի Արևմուտք։

Դա տեղի է ունենում նաև հաշվի առնելով այն փաստը, որ Ամերիկայում, Ֆրանսիայում և շատ այլ երկրներում կա ազդեցիկ հայկական սփյուռք։ Արևմուտքը ցանկանում է տեղ գրավել Կովկասում, քանի որ այն ռազմավարական կարևոր տարածք է՝ հաշվի առնելով իր աշխարհաքաղաքական դիրքը, մոտ է Իրանին, Թուրքիային և Ռուսաստանի Դաշնության հարավային մասին: Ուստի սա կլինի Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման կետ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով, Արևմուտքը պետք է շատ ջանքեր գործադրի Հայաստանում իր դիրքերն ամրապնդելու համար։

«Որոշակի առումով, ցավոք, Հայաստանն այժմ նման մեծ խաղի օբյեկտ է դառնում։ Բայց ինձ թվում է, որ պետք է հաշվի առնել հնարավորություններն ու ռեսուրսները։ Եվ, իհարկե, այստեղ Ռուսաստանը ռազմատեխնիկական և տնտեսական առումով ավելի շատ հնարավորություններ ունի, քան Արևմուտքը, պարզապես ավանդաբար, պատմականորեն։ Իսկ Արևմուտքը պետք է շատ ջանք գործադրի Հայաստանում իր դիրքերն ուժեղ ամրապնդելու համար։

Թեև, իհարկե, ահա այսպիսի վեկտոր, հայ-արևմտյան շփումների, բազմակողմ կապերի զարգացման նման միտում է զարգանալու՝ իմ տեսանկյունից։ Իսկ Ռուսաստանի համար սա այնքան լուրջ ազդանշան է, ուստի Մոսկվայից շատ նախազգուշացումներ կլինեն, որ Երևանի համար դրանից լավ բան չի ստացվի»,- եզրափակել է Միզինը: