ՀՀ բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը կապված է ԱՄՆ-ի ճնշումների հետ․ Պեսկով

01 Ապրիլի 2024, 13:50

Քաղաքականություն

Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի սպասարկումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ պատժամիջոցների սպառնալիքների, երկրորդային պատժամիջոցների և այլն: Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը, այլ հաստատություններ միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են աշխատել «Միր» քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆ-ի ճնշման հետևանքով հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ։

«Դա չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ սեփական ռիսկերը պաշտպանելու և իրավիճակը շտկելու համար։ Մենք կշարունակենք քննարկել և փոխհատուցել այն վնասը, որն առաջացնում է ամերիկյան այս աննախադեպ ճնշումը»,- հավելել է Պեսկովը։

Հիմա եթերում