Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել․ Վորոնեժում այրվել են Wildberries-ի պահեստներ
11 Օգոստոսի 2026, 10:23
Գիշերը ցամաքային բարձր ճշգրտության զենքերով հարված է հասցվել Կիևի և Զապորոժիեի օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ հարվածների հետևանքով խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ և տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններ։ Հարվածների թիրախում են եղել նաև Նիկոլաևը և Պավլոգրադը։
Միևնույն ժամանակ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի երկու պահեստներում։ Անձնակազմը տարհանվել է, մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։