Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը. կայացել է հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը
19 Նոյեմբերի 2026, 18:33
Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը. կայացել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով բանակցությունների մանրամասները։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլու հանդիպման օրակարգում եղել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարները։
Ըստ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունը՝ ի շահ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման։