Ռուսաստանում ապրել և աշխատել կարող են միայն նրանք, որոնք հարգում են մեր լեզուն և ավանդույթները. Պուտին

02 Ապրիլի 2024, 19:45

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ՌԴ պետք է գան նրանք, որոնք հարգում են երկրի ավանդույթները, պատմությունը, լեզուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սկզբունքը սա է․ Ռուսաստանում ապրելու և աշխատելու կարող են գալ միայն նրանք, որոնք հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթը, պատմությունը։ Այդ սկզբունքը պետք է որոշիչ լինի», — ասել է ՌԴ նախագահը։